Առնվազն 70 միգրանտ է զոհվել Արևմտյան Աֆրիկայի ափերին նավակի խորտակման հետևանքով
Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ՝ դեպի Եվրոպա միգրացիոն հայտնի ուղու վրա, միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, հայտնել է Գամբիայի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Reuters–ը:
Ինչպես նշել են նախարարությունից՝ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը:
Հաղորդվում է նաև, որ նավակը, ենթադրաբար, շարժվել էր Գամբիայից: Նավի մեջ հիմնականում գամբիացիներ և սենեգալցիներ են եղել: Նավակը տեղափոխելիս է եղել մոտ 150 ուղևորի, որոնցից 16-ը փրկվել է։ Մավրիտանիայի իշխանությունները 70 դի են հայտնաբերել:
Նշվում է նաև, որ Ատլանտյան միգրացիոն ուղին՝ Արևմտյան Աֆրիկայի ափերից դեպի Կանարյան կղզիներ, որը սովորաբար օգտագործում են աֆրիկացի միգրանտները՝ փորձելով հասնել Իսպանիա, համարվում է աշխարհի ամենամահացուներից մեկը:



