հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Արեգակի վրա գրանցվել է վերջին տարիների ամենաուժեղ բռնկումը

Արեգակի վրա գրանցվել է վերջին տարիների ամենաուժեղ բռնկումը

Դեկտեմբերի 14-ին Արեգակի վրա գրանցվել է վերջին վեց տարվա ընթացքում ամենաուժեղ բռնկումը, այս մասին հաղորդվում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի կայքում։

«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 20-ին Արեգակի վրա ուժեղ բռնկում է գրանցվել՝ X2,8 ինտենսիվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինտենսիվությամբ այս բռնկումը առաջ էր նմանատիպ երեւույթից, որը տեղի ունեցավ փետրվարի 17-ին։

«Վերջին անգամ նման ինտենսիվության բռնկումները մեզ ամենամոտ աստղի վրա գրանցվել են դեռևս 2017 թվականին»,- նշել են կանխատեսողները։

Նման իրադարձությունները, զգուշացրել են նրանք, հաճախ դառնում են մագնիսական փոթորիկների նշան, որոնցից ամենամոտն սպասվում է այս շաբաթ օրը։

Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են զգալ գլխացավեր, թուլություն, ճնշման բարձրացում և անքնություն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երբ մագնիսական դաշտը տատանվում է, մազանոթային արյան հոսքը դանդաղում է, և հյուսվածքների թթվածնային քաղց է առաջանում:

  • Կիսվել: