երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Անվտանգության նկատառումներով Վրաստանի խորհրդարանի մուտքը կսահմանափակվի

Անվտանգության նկատառումներով Վրաստանի խորհրդարանի մուտքը կսահմանափակվի

Այսօր Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն և Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։

Խորհրդարանում անորոշ ժամանակով կգործի անվտանգության դեղին մակարդակը: Դա նշանակում է, որ պատգամավորների և անձնակազմի անվտանգությունը պաշտպանելու համար մուտքը շենք կսահմանափակվի: Դա չի վերաբերի միայն հեռուստաընկերությունների հավատարմագրված լրագրողներին, սակայն մուտք գործել կարող է մեկ հեռարձակողից առավելագույնը երեք խումբ։

  • Կիսվել: