կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի նախ առանձին, ապա ընդլայնված կազմով հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Քննարկվել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական։ Այցի ընթացքում Ժակսիլիկովին ծանոթացել է թուրքական ռազմարդյունաբերական կենտրոնների աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «2024թ․-ի ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը»։

 

  • Կիսվել: