ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Անկարայում հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները

Անկարայում հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները

Այսօր Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

  • Կիսվել: