երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Իրանը հայտնել է Ուկրաինայում գտնվող թիրախներին հարվածելու մտադրությունից հրաժարվելու մասին

Իրանը հայտնել է Ուկրաինայում գտնվող թիրախներին հարվածելու մտադրությունից հրաժարվելու մասին

Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայում գտնվող թիրախներին, բայց այդ երկրի ներողություն խնդրելուց հետո մենք դադարեցրինք հարձակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների, բայց չեղարկեցինք հարձակումը, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց»,-նշել է նա։

Ռեզային անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի: «Մենք կտրականապես թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցում բացվի որևէ ճանապարհ, բացի Իրանի կողմից վերահսկվող ճանապարհից։ Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցում անօրինական ճանապարհով ռազմական նավ ուղարկի, մենք կհարվածենք դրան»,-ասել է նա:

  • Կիսվել: