Անհրաժեշտության դեպքում Կուրսկի մարզում կստեղծվեն ռազմական հրամանատարական գրասենյակներ. Զելենսկի
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Կուրսկի մարզում կստեղծվեն ռազմական հրամանատարական գրասենյակներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկիրը պաշտպանում է և՛ իրեն, և՛ սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տարածքում ակտիվ գործողությունների ժամանակ մենք կատարում ենք միջազգային կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները»: