կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անցած օրը մարդասիրական օգնությամբ 198 բեռնատար է մտել Գազա

Անցած օրը մարդասիրական օգնությամբ 198 բեռնատար է մտել Գազա

Մարդասիրական օգնություն տեղափոխող 198 բեռնատար հունվարի 7-ին ստուգվել  և  մտել է Գազայի հատված «Ռաֆահ» և «Քերեմ Շալոմ» անցակետերով: Այդ մասին  X-ի իր էջում հաղորդել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը:

«Անցած օրը մարդասիրական օգնությամբ 198 բեռնատար է ստուգվել և ուղարկվել Գազա «Ռաֆահ» և «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետերով։ 113 ավտոմեքենաներ տարել են պարեն, իսկ մնացածը՝ ջուր, բժշկական սարքավորումներ և ժամանակավոր կացարանների կառուցման լրակազմեր», - ասված է հաղորդագրության մեջ։

121 բեռնատարներ ստուգվել են Իսրայելի «Նիցանա» հսկիչ անցակետում և մտել են Գազա Եգիպտոսի «​​Ռաֆահ» անցակետով,  ևս 77-ը ստուգվել և Գազա են ուղարկվել Իսրայելի «Քերեմ Շալոմ» անցակետով:

 

  • Կիսվել: