երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱՄՆ-ը պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները. փոխնախարար

ԱՄՆ-ը պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը. BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իր ցանկության մասին, սակայն «չի պարզաբանել իր դիրքորոշումը շատ կարևոր հարցի»՝ հետագա հարձակումների վերաբերյալ։

Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։

Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։

«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք Ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։

  • Կիսվել: