հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ը կարող է վերսկսել պшտերազմը Իրանի հետ՝ իր զինվnրականների զnhվելու դեպքում. WSJ

ԱՄՆ-ը կարող է վերսկսել պшտերազմը Իրանի հետ՝ իր զինվnրականների զnhվելու դեպքում. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդը մասնավոր զրույցում օգնականներին հայտնել է, որ եթե ԱՄՆ զինվորականները զոհվեն Իրանի գործողությունների հետևանքով, չի բացառվում, որ Վաշինգտոնը հրաժարվի հրադադարի ռեժիմից։

Ինչպես նշում է պարբերականը, նման հայտարարությունը վկայում է Սպիտակ տան ղեկավարի պատրաստակամության մասին՝ հանդուրժելու փոքր բախումները շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում՝ մերձավորարևելյան ավելի լայնամասշտաբ հակամարտությունից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններն հաջող են ընթանում, և համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։

  • Կիսվել: