ԱՄՆ-ում ինստիտուտներից մեկը կոչել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի անունով
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանում կայացած The Promise հայկական ինստիտուտի միջոցառմանը՝ նվիրված Մարդու իրավունքների ասպարեզում իր գործունեության մեկնարկին։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ համալսարանի Իրավաբանական դպրոցը 20 մլն դոլար նվիրատվություն է ստացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վաճառքից:
Ինստիտուտի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանն այցելել են նաև «Խոստումը» ֆիլմում նկարահանված Անժելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, ինչպես նաև Էրիկ Իսրայելյանը, որը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է։