ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ․ տեսանյութ
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում միաշարժիչ ինքնաթիռն ընկել է երկհարմանի բազմաբնակարան շենքի մեջ, ինչի հետևանքով բոլոր ուղևորները մահացել են։
«Վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Քինի «Դիլանտ-Հոփկինս» օդանավակայանի մոտ։ Երկնքում երևում էին մինչև 40 ոտնաչափ բարձրության բոցեր (մոտ 12 մետր-Խմբ.): Դեռ պարզ չէ, թե այդ պահին քանի մարդ է եղել ինքնաթիռում, սակայն հաստատվել է, որ ողջ մնացածներ չկան»,- նշում է պարբերականը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ շենքի ութ բնակիչ կարողացել է ժամանակին տարհանվել, նրանք չեն տուժել։