երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱՄՆ-ում հայ գիտնականը մրցանակի է արժանացել զենքի վերահսկման նորարար մեթոդ մշակելու համար

ԱՄՆ-ում հայ գիտնականը մրցանակի է արժանացել զենքի վերահսկման նորարար մեթոդ մշակելու համար

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը և նրա գիտախումբն ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա մրցույթում արժանացել են Arms Control Person of the Year մրցանակին, որը շնորհում է Զենքի վերահսկման ասոցիացիան: Այս մասն հայտնում է asbarez.com-ը։ 

Դարանգուլյանն ու նրա թիմն այս մրցանակաբաշխությանն առաջադրվել էին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարար գործընթացի մշակման համար:

«Այս մրցանակը ցույց է տալիս, որ հասարակությունը տեսնում և գնահատում է գիտության կարևորությունը մեր երեխաների անվտանգ և խաղաղ ապագայի ստեղծման համար, ինչպես նաև հայ գիտնականների ավանդն այս կարևորագույն գործում»,- ասել է Դարանգուլյանը:
 
Դարանգուլյանը ծնվել է Հայաստանում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նա առաջին հայն է, որ առաջադրվել է այդ մրցանակին:

 

Տեղեկացնենք, որ Զենքի վերահսկման ասոցիացիան հիմնադրվել է 1971 թ.-ին, որը կոչված է զենքի վերահսկման արդյունավետ քաղաքականության վերաբերյալ հասարակության պատկերացումների խթանմանը և աջակցմանը:

 

  • Կիսվել: