երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ն ավելի հանրահայտ է դարձել

ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ն ավելի հանրահայտ է դարձել

Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, Ֆրանսիայում մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է TechCrunch պորտալը։

Պորտալը նշել է, որ Ֆրանսիայում մեսենջերը բարձրացել է առաջին տեղ «Սոցիալական ցանցեր» կարգում iOS App Store-ի համար հավելվածների ներբեռնման քանակով եւ դարձել է երրորդը հավելվածների վարկանիշում։ Telegram-ը երկրորդն է դարձել հավելվածների ներբեռնման քանակով ամերիկյան App Store սոցիալական ցանցերում, իսկ մեսենջերի բեռնումների քանակը iOS-ում ավելացել է 4 տոկոսով ամբողջ աշխարհում։

Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Հաջորդ օրը նրա ձերբակալման ժամկետն ավելացվել է 96 ժամով։ Փարիզի դատախազությունը նրան վերագրում է հանցակցություն թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, երեխաների դեմ հանցագործություններին եւ խարդախություններին, այսինքն, ըստ էության, նրան դիտում է որպես նրանց հանցակից, ովքեր կատարում են այդ եւ այլ իրավախախտումները Telegram-ի օգտագործմամբ։

  • Կիսվել: