երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱՄՆ Սենատը կարող է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ

ԱՄՆ Սենատը կարող է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ

ԱՄՆ Սենատը պատրաստ կլինի հուլիսի 7-ին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող օրինագիծը, ABC-ի եթերում հայտարարել է կոնգրեսական Լինդսի Գրեհեմը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական):

Նրա խոսքով՝ Սենատը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը հուլիսի 7-ին, երբ սենատորները վերադառնան հունիսյան արձակուրդից, հաղորդում է BBC-ն: «Մենք կառաջարկենք օրինագիծը, և մեզ թույլատրվում է դա անել Սենատի հուլիսյան արձակուրդից հետո առաջին օրը», - ասել է Գրեհեմը:

Նրա խոսքով՝ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ գոլֆի խաղի ժամանակ իրեն ասել է, որ «ժամանակն է առաջ մղել օրինագիծը»:

  • Կիսվել: