ԱՄՆ ռազմածովային նավատորմը շարժվում է Պարսից ծոցի տարածաշրջան. ուշադրության կենտրոնում Իրանն է. Թրամփ
ԱՄՆ ռազմածովային նավատորմը շարժվում է Պարսից ծոցի տարածաշրջան, և ուշադրության կենտրոնում Իրանն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալիս նա, մասնավորապես, ասել է. «Մենք հետևում ենք Իրանին: Մեծ ուժեր են շարժվում Իրան, բայց ես կնախընտրեի, որ որևէ բան տեղի չունենա»:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավելացման մասին Թրամփի հայտարարությունը հնչել է, երբ անցյալ շաբաթ նա, կարծես թե, հետ էր կանգնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին իր սպառնալիքներից, երբ Թեհրանը հավաստիացրել էր, որ մահապատժի չի ենթարկի ցուցարարներին:
Չորեքշաբթի CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Թրամփը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններ չի ձեռնարկի, բայց նաև ասել էր, որ Միացյալ Նահանգները կգործի, եթե Թեհրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը։ Հինգշաբթի, ելույթ ունենալով Դավոսում, Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի դեմ ուժ կիրառելու իր նախկին սպառնալիքները խանգարել են Իրանի իշխանություններին մահապատժի ենթարկել ավելի քան 800 ցուցարարի:


