երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 2020-ի
նախօրեին հրապարակված զեկույցում կա անդրադարձ Ադրբեջանի՝ հայ գերիների նկատմամբ
անմարդկային և անօրինական վերաբերմունքի թեմային։

Արձանագրելով, որ Թուրքիայի աջակցությամբ նախորդ տարվա պատերազմում ադրբեջանական կողմը բազմաթիվ անօրինականթյուններ է իրականացրել, ԱՄՆ Պետքարտուղարությունը մասնավորապես շեշտել է Հադրութում հոկտեմբերին երկու հայ գերիների նկատմամբ իրականացված բռնությունները տեսագրության փաստը: 

Աﬔրիկյան արտաքին գերատեսչոիթյունն արձանագրել է, որ անկախ ﬕջազգային փորձագետները, որոնց թվում են BBC-ի և աﬔրիկյան Ատլանտյան խորհրդի
վերլուծաբանները, հաստատել են, որ տեսագրություններն իրական են։

Աﬔրիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրել է, որ մեկ ուրիշ հեղինակավոր կառույց՝ "Աﬓեսթի ինթերնեշնլը"՝ դեկտեմբերի 10-ի զեկույցում հաստատել է համացանցում մատչելի տասնյակ տեսագրոիթույններից 22-ի իսկությունը։

Այդ տեսագրությունների շարքում ﬕջազգային իրավապաշտպան կազմակերպությունը
հաստատել է ադրբեջանական ուժերի կողﬕց էթնիկ հայ քաղաքացիների՝ անդամահատման
ﬕջոցով սպանության հանգամանքը: 

Աﬔրիկյան կողﬓ արձանագրել է, որ Թերթերի շրջանում հօգուտ Հայաստանի "լրտեսթյան"
ﬔղադրանքով ձերբակալվել էին 100-ի հասնող քաղաքացիներ: Նրանք, ըստ իրավապաշտպանների զեկույցի, կտտանքների են ենթարկվել։ Նրանցից մոտ տասը մահացել է ազատազրկման վայրերում։

Պետքարտուղարթյունը նշել է նաև Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունից ﬕ շարք
գործիչների դեմ բռնությունների մասին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: