շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱՄՆ պատվիրակությունը Սիրիայի հարցով բանակցությունների համար կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պատվիրակությունը Սիրիայի հարցով բանակցությունների համար կմեկնի Թուրքիա

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ամերիկացի այլ պաշտոնյաներ կմեկնեն Անկարա և Ստամբուլ՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությունը հանդիպում կունենա նաև սիրիական ընդդիմության էմիսարների հետ:

Պատվիրակությունը կմեկնի նոյեմբերի 8-ին:

Ամերիկացիները հուսով են, որ թուրք գործընկերների և սիրիացի ընդդիմադիրների հետ կքննարկեն «Սիրիայի հյուսիս-արելքում տիրող ներկա իրավիճակը», Սիրիայի կարգավորմանն ուղղված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ընթացքը, ինչպես նաև ԻՊ-ի դեմ շարունակվող պայքարը:

  • Կիսվել: