ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը վերջին օրերին մոտ 100 միգրանտի արտաքսել է աֆրիկյան երկրներ
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (CIS) վերջին օրերին մոտ 100 միգրանտի արտաքսել է աֆրիկյան երկրներ՝ իրենց հայրենիքից դուրս։ Այս մասին հաղորդում է CBS-ը՝ հղում անելով կառավարության փաստաթղթերին։
Նշվում է, որ երեք չվերթով Աֆղանստանից, Իրանից, Թուրքիայից, Վենեսուելայից, Նիկարագուայից և Կուբայից միգրանտներ են տեղափոխվել Բուրունդի, Կամերուն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Լիբերիա, Ռուանդա, Էսվատինի և Սիեռա Լեոնե։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից CBS-ին հայտնել են, որ եթե կալանավորված անձը հրաժարվում է վերադառնալ իր հայրենիք, իշխանությունները պետք է գտնեն մեկ այլ անվտանգ երկիր, որը պատրաստ կլինի ընդունել նրան։



