ԱՄՆ նախագահը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու G7 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու G7 գագաթնաժողովին, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան համաձայնագրի կնքման հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ G7 գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում հունիսի 15-ից 17-ը։
Ավելի վաղ Ֆրանսպրես գործակալությունը հայտնել էր, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ Թրամփը ժամանել է Ժնև:
Գործակալության տվյալներով՝ Air Force One ինքնաթիռը շվեյցարական քաղաքում վայրէջք է կատարել երկուշաբթի։
՛՛Ակնկալվում է, որ այնուհետև Թրամփը կմեկնի ֆրանսիական Էվիան, որտեղ համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև Իրանի հետ առաջարկվող համաձայնագիրը և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՛՛,-հայտնել էր Ֆրանսպրեսը:



