չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԱՄՆ-ն ու հութիներն Օմանի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերելո

ԱՄՆ-ն ու հութիներն Օմանի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերելո

ԱՄՆ-ն և Եմենի հութիները համաձայնության են եկել և Օմանի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել: Այս մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Associated Press-ը:

Ըստ համաձայնագրի՝ կողմերից ոչ մեկը չի հարձակվի մյուսի վրա, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա։ Կապահովվեն նաև նավարկության ազատությունը և ծովով միջազգային բեռների անխափան հոսքը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եմենի հութիներին ուղղված հարվածները, քանի որ նրանք պատրաստակամություն են հայտնել հրաժարվել ռազմական գործողություններից:

  • Կիսվել: