կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ։ Այս մասին ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

«Այս շաբաթ կարող եք ակնկալել հետագա պատժամիջոցների մասին հայտարարություններ՝ տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները ակտիվորեն աշխատում են եվրոպացի դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները խստացնելու համար։

«Բուչայից ստացված տեղեկատվությունը, ըստ ամենայնի, լրացուցիչ ապացույցներ է տալիս պատերազմական հանցագործությունների մասին: Ինչպես ասաց նախագահ Ջո Բայդենը, մենք կաշխատենք համաշխարհային հանրության հետ՝ ապահովելու այս հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն: Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք եվրոպացի դաշնակիցների հետ հետագա պատժամիջոցների ուղղությամբ, որպեսզի մեծացնենք ճնշումը և ծախսերը նախագահ Պուտինի և Ռուսաստանի Դաշնության համար», – ասել է նա:

ՌԴ ՊՆ հերքել է  Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակչության վրա փողոցներում կրակելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը կեղծ հարձակում է անվանել։

 

  • Կիսվել: