ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը. Վենս

ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ հնդկա-պակիստանյան հակամարտությունը ուղղակիորեն չի վերաբերում Միացյալ Նահանգներին, հետևաբար իրենք չեն միջամտի, բայց խաղաղության վերականգնման հույս ունեն։

Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Ամերիկան չի կարող հնդիկներին ու պակիստանցիներին համոզել զենքը վայր դնել, այդ պատճառով  շարունակելու ենք հետամուտ լինել այդ հարցի լուծմանը դիվանագիտական ուղիներով»:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Հնդկաստանի և Պակիստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ կողմերին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը, նաև հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը աջակցելու Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը:

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Պակիստանը պետք է «կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու ցանկացած աջակցություն ահաբեկչական խմբավորումներին»։

  • Կիսվել: