հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին կոչ է անում աջակցել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի նախագծին

ԱՄՆ-ն ՄԱԿ-ին կոչ է անում աջակցել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի նախագծին

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի նախագիծը՝ երկու կողմերի կողմից հրադադարի ամբողջական դադարեցման և պատանդների վերադարձի մասին համաձայնագրի միջոցով: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևի նախագծին արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Գազայի հատվածում իրավիճակը որակելով «աղետի ասհմաններից դուրս եկող»:

Ըստ Թյուրքի՝ Գազայի հատվածում մարտերի ընթացքում կոպտորեն խախտվել են ընդունված միջազգային նորմերը և պատերազմի սովորույթները, և ՄԱԿ-ը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հրադադարին: 

Նշվում է, որ բանաձևի ընդունման համար այն պետք է ստանա առնվազն ինը ձայն Անվտանգության խորհրդում՝ պայմանով, որ փաստաթուղթը չի արգելափակվի Խորհրդում վետոյի իրավունք ունեցող հինգ երկրներից որևէ մեկի կողմից։ 

  • Կիսվել: