ԱՄՆ-ն «Լինքոլն» ավիակրին մոտեցող իրանական ԱԹՍ է խոցել
ԱՄՆ զինվորականներն Արաբական ծովում ամերիկյան «Լինքոլն» ավիակրին մոտեցող իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, որը ցանկացել է անանուն մնալ:
Նշվում է, որ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը խոցվել է ամերիկյան Ֆ-35 կործանիչի կողմից այն պահին, երբ այն ուղիղ շարժվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ:
Իրենց հերթին իրանական աղբյուրները հայտնում են, որ միջադեպից գրեթե անմիջապես հետո Թեհրանը եւս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել՝ USS Abraham Lincoln ավիակրին հետեւելու համար:


