ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն կընդլայնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:


«Մենք պատժամիջոցերի եղանակով առավելագույն ճնշում գործադրելու արշավ ենք իրականացնում: Դրանք աշխատել են և աշխատում են՝ փակելով գումարի հոսքը: Մենք կրկին կշարունակենք ակտիվացնել գործունեությունն այդ»,-ասել է ֆինանսների նախարարը

Դիմելով Մնուչինին՝ Նեթանյահուն ասել է, որ «Իրանն իրական սպառնալիք է Մերձավոր Արևելքում»: Նա նշել է. «Կոչ եմ անում Միացյալ Նահանգներին հավելյալ պատժամիջոցներ սահմանել»:

Ի պատասխան՝ ամերիկացի նախարարը նշել է, որ Իսրայելի վարչապետի թիմն իրենց մի շարք հատուկ գաղափարներ է տվել:

Նշենք, որ Մնուչինն այսօր Իսրայել է ժամանել ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Կուշների հետ:

 

  • Կիսվել: