ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում. աղբյուր
Իսլամաբադում բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում: Այս մասին գրում է Axios-ը։
Իրանական կողմը, ըստ աղբյուրի, պատասխանել է ավելի կարճ՝ «միանիշ թվով» ժամկետով։
Axios-ը գրում է, որ գործարքը խափանող հիմնական խոչընդոտը դարձել են տարաձայնությունները, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի: դադարեցնել ուրանի հարստացումը և կհրաժարվի՞ իր առկա պաշարներից։
Նշվում է նաև, որ Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներն այժմ փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և հասնել պատերազմի դադարեցման համաձայնության՝ մինչև զինադադարի ավարտը՝ ապրիլի 21-ին։


