շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի․ Թրամփ

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի, տեղեկացնում է FT-ն։

«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը։ Մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք»,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ ՆԱՏՕ-ին շատ մռայլ ապագա է սպառնում, եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: 

  • Կիսվել: