ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայից Իրաք զինվորականների տեղափոխման մասին
ԱՄՆ-ն Սիրիայից դեպի Արևմտյան Իրաք մոտ 1000 զինվորական կտեղափոխի։ Այս մասին գրում է հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերը, գրում է Lenta.ru-ն։
Ըստ նրա, զինվորականների տեղափոխումն անհրաժեշտ է Իրաքը պաշտպանելու, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար:
Զորքերի տեղափոխումն իրականացվելու է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ ցամաքով։ Տեղափոխման ամբողջ գործընթացը կտևի մի քանի շաբաթ։