ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն. աղբյուր
Ամերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից նավերի ուղղությամբ հարվածների ֆոնին մի շարք ավիահարվածներ են հասցրել նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով կան զոհեր։ Ի պատասխան՝ Թեհրանը մի քանի հրթիռ է արձակել։
Այլ տվյալներ չեն հաղորդվում:



