կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
ԱՄՆ-ն չունի Իրանի անպարտելի ազգին հաղթելու ուժը. ծովակալ Սայյարի

ԱՄՆ-ն չունի Իրանի անպարտելի ազգին հաղթելու ուժը. ծովակալ Սայյարի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ և համակարգողի տեղակալն ընդգծել է իրանի ազգի անպարտելիությունը՝ նշելով․ «Քանի դեռ ժողովուրդը մնում է անսասան և ակտիվ, ոչ ոք չունի Իրանին հաղթելու ուժ»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB լրատվական գործակալությունը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին անդրադառնալով «երրորդ պարտադրված պատերազմից» հետո ԶՈւ-երի կարողություններին՝ նշել է. «Զսպման կարողությունների հզորացումը ԶՈւ-երրի պարտականությունն է, և վերջին հակամարտություններից քաղված փորձն ու դասերն օգտագործվել են ուժեղ կողմերն ամրապնդելու և թույլ կողմերը շտկելու նպատակով»։

Ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ Իրանի ծովային և տնտեսական շրջափակման վերաբերյալ հայտարարությունների՝ Ծովակալ Սայարին նշել է, որ ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտարարություններ է անում Իրանի ՌԾ և ՌՕ ուժերի վրա հարձակումների, ինչպես նաև երկրի տնտեսական դժվարությունների մասին, և իրականում Իրանն արդեն սովորել է նման հայտարարություններին։

Նա ընդգծելով, որ նման հռետորաբանության ժամանակաշրջանն անցել է՝ նշեց, որ ԱՄՆ քաջ գիտակցում է, որ չի կարող հաղթանակ տանել իրանի ազգի մարտական ​​կարողությունների, տոկունության և վճռականության դեմ։

 

  • Կիսվել: