ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցի վրա իրանական անօդաչուների խոցման մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ իրանական ուժերը փորձել են հարվածային մի քանի կամիկաձե-անօդաչուներով գրոհել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը։
Ինչպես նշվում է հրամանատարության «X» սոցիալական ցանցի էջում, ամերիկացի զինվորականները վերջին ժամերի ընթացքում ոչնչացրել են արձակված բոլոր դրոնները՝ թույլ չտալով, որ քաղաքացիական նավերը վնասվեն։
«Ամերիկյան ուժերը վերջին ժամերին խոցել են բոլոր անօդաչու թռչող սարքերը, իսկ նեղուցով երթևեկությունն ընթանում է առանց խոչընդոտների»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Հրամանատարությունից նաև ընդգծել են, որ միջազգային նավագնացության համար Հորմուզի նեղուցը բաց է մնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը բազմիցս հայտարարել էր, թե ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։


