շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ԱՄՆ, Կատարը և Եգիպտոսն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները

ԱՄՆ, Կատարը և Եգիպտոսն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները

ԱՄՆ, Կատարի և Եգիպտոսի իշխանություններն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և շարժման գերեվարած պատանդների ազատ արձակման շուրջ։
 
Կողմերի համատեղ հայտարարության համաձայն՝ բանակցությունները կարող են անցկացվել օգոստոսի 15-ին՝ Դոհայում կամ Կահիրեում՝ լուծելու բոլոր բաց հարցերը և կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները:
 
Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ներկայացնել հրադադարի համաձայնագրի վերջնական նախագիծը, որը հիմնված է Ջո Բայդենի առաջարկած և ՄԱԿ Անվտանգության խորհրդի աջակցությունը ստացած սկզբունքների վրա։
 
«Հետքայլի համար արդարացումների ժամանակը չէ: Սա վերաբերում է երկու կողմին էլ», - ասված է հայտարարության մեջ:
 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը օգոստոսի 15-ին պատվիրակություն կուղարկի Գազայի հատվածի հարցով բանակցությունների համար: Իսրայելական կողմը նշել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի:

  • Կիսվել: