չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես կդադարեցնեն հանտավիրուսի դեմ պայքարի արշավը․ WSJ

ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես կդադարեցնեն հանտավիրուսի դեմ պայքարի արշավը․ WSJ

Սպասվում է, որ ԱՄՆ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) չորեքշաբթի օրը պաշտոնապես կդադարեցնեն հանտավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։

«Հանտավիրուսի դեմ CDC-ի արձագանքման միջոցառումները պաշտոնապես ավարտվում են 2026 թվականի հունիսի 24-ին», — The Wall Street Journal (WSJ) պարբերականը մեջբերում է CDC-ի տնօրենի պաշտոնակատար Ջեյ Բհատաչարյայի հայտարարությունը։

Ինչպես նշում է թերթը, այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնին կից Հատուկ վտանգավոր նոր ախտահարումների բուժման տարածաշրջանային կենտրոնում ավարտվել է «MV Hondius» նավի բոլոր ամերիկացի ուղևորների 42-օրյա կարանտինը։ ԱՄՆ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նրանցից և ոչ մեկի մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։

Ապրիլի 1-ին «MV Hondius» նավը դուրս էր եկել արգենտինական Ուշուայա քաղաքից և ուղղություն վերցրել դեպի Կանարյան կղզիներ։ Նավում հանտավիրուս էր հայտնաբերվել ութ հոգու մոտ, որոնցից երեքը մահացել էին։ Տախտակամածին եղել է շուրջ 150 մարդ՝ հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ։

Հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք հիմնականում ախտահարում են մանր կաթնասուններին, սակայն կարող են փոխանցվել նաև մարդուն։ Ծանր դեպքերում վարակակիրների մոտ վնասվում են թոքերը, զարգանում է սրտային անբավարարություն և հեմորագիկ տենդ։

  • Կիսվել: