երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ԱՄՆ դեսպանը գոհ է Լիբանանի արձագանքից խաղաղության առաջարկներին

ԱՄՆ դեսպանը գոհ է Լիբանանի արձագանքից խաղաղության առաջարկներին

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի ղեկավարության հետ քննարկելու լիբանանա-իսրայելական կարգավորման վերաբերյալ իր առաջարկած «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիա «Հըզբոլլահ» շարժման զինաթափումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բաաբդայի նախագահական պալատի աղբյուրը։

Նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թոմ Բարաքը հայտարարել է, որ «ճանապարհային քարտեզի» վերաբերյաալ Բեյրութի պատասխանը համապատասխանում է Վաշինգտոնի սպասումներին։  

Ըստ տեղեկությունների՝ նախագահ Աունը պետք է ներկայացներ Լիբանանի դիրքորոշումն Իսրայելի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ «Կառավարությունը նախևառաջ ակնկալում է երաշխիքներ ստանալ Միացյալ Նահանգներից՝ երկրի հարավում գտնվող հինգ տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ, որոնք մնում են նրանց վերահսկողության տակ», - նշել է Բաաբդայի նախագահական պալատի աղբյուրը։

Նրա խոսքով՝ լիբանանյան կողմը ձգտում է դադարեցնել Իսրայելի ագրեսիվ գործողությունները, որոնք խախտում են 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագիրը և թույլ չեն տալիս սկսել պատերազմից տուժած տարածքների վերականգնումը։

Հունիսի 19-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ Բարաքն առաջարկել էր մշակել «Հըզբոլլահ»-ի զենքը լիբանանյան բանակին հանձնելու ժամանակացույց։ Նա պնդել էր, որ գործընթացը պետք է ընդգրկի Լիբանանի բոլոր շրջանները և ավարտվի մինչև այս տարվա նոյեմբեր։ Ամերիկացի դիվանագետը միաժամանակ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն Լիբանանին չի թելադրում ինչպես վարվել «Հըզբոլլահ» շարժման հետ:

  • Կիսվել: