շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Mazda-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Mazda-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հովիկ Պետրոսյանի վարած Kia մանկիշի և 25-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Պետրոսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: