շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱՄՆ 92 քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվել է

ԱՄՆ 92 քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվել է

Ռուսաստանն արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 92 քաղաքացիների մուտքը երկիր, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի զինված ուժերի դեմ կեղծ լուրեր տարածելու մեջ ներգրավված խմբագրությունների և լրագրողների նկատմամբ։ The Wall Street Journal-ի 14 աշխատակիցների, The New-York Times-ի 5 լրագրողների և The Washington Post-ի 4 լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։

Բացի այդ՝ սահմանափակումները վերաբերում են նաև ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարության ղեկավարին, տիեզերական համակարգերի հրամանատարության ղեկավարին և տիեզերական քաղաքականության գծով պաշտպանության փոխնախարարին։

 

  • Կիսվել: