ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ամերիկյան ՌԾՈՒ կործանիչ նավի ուղեկցումն իր վրա է վերցրել Սեւծովյան նավատորմը

Ամերիկյան ՌԾՈՒ կործանիչ նավի ուղեկցումն իր վրա է վերցրել Սեւծովյան նավատորմը

Սեւծովյան նավատորմն իր վրա է վերցրել այսօր Սեւ ծովի հարավային ջրերը մտած ամերիկյան ՌԾՈՒ կործանիչ Porter նավի ուղեկցումը, հայտնել են ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ ՌԾՈՒ նավի գործողությունների անմիջական վերահսկողությունը Սեւ ծովում իրականացնում են «Ծովակալ Էսսեն» ռազմական պարեկային նավը, «Վիշնի Վոլոչեկ» եւ «Օրեխովո-Զուեւո» փոքր հրթիռային նավերը»,-ասել են ռազմական հաստատությունում։

Նշենք, որ Ամերիկյան Porter կործանիչը Սեւ ծով էր մտել այս տարվա օգոստոսի 8-ին։

 

  • Կիսվել: