շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
 Ամերիկյան չորս հրթիռներ հարվածել են Խարգ կղզու մոտ գտնվող տանկերին․ Իրանական ԶԼՄ-ներ

Ամերիկյան չորս հրթիռներ հարվածել են Խարգ կղզու մոտ գտնվող տանկերին․ Իրանական ԶԼՄ-ներ

Խարգ կղզու մոտ գտնվող իրանական նավթատար տանկերը ենթարկվել է հրթիռային հարձակման, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։

Իրանական Khabar Fouri գործակալությունը հայտնում է, որ նավի ուղղությամբ արձակվել է ամերիկյան չորս հրթիռ։ Գործակալության տվյալներով, տանկերի անձնակազմը տարհանվում է։

Խարգ կղզին Իրանի նավթի արտահանման առանցքային տերմինալն է, որի միջոցով իրականացվում է իրանական նավթի արտահանման մոտ 90%-ը։

  • Կիսվել: