կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄԷ-ի ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 178-ի

ԱՄԷ-ի ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 178-ի

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 178-ի:

Տուժածների թվում կան ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիայի, Ֆիլիպինների, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Եմենի, Ուգանդայի, Էրիթրեայի, Լիբանանի, Աֆղանստանի, Բահրեյնի, Կոմորյան կղզիների, Թուրքիայի, Իրաքի, Նեպալի, Նիգերիայի, Օմանի, Հորդանանի, Պաղեստինի, Գանայի, Ինդոնեզիայի, Շվեդիայի և Թունիսի քաղաքացիներ:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 2026 թվականի մարտի 28-ին ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանից արձակված 20 բալիստիկ հրթիռ և 37 անօդաչու թռչող սարք:

Իրանական հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի ՀՕՊ ուժերը որսացել են 398 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1872 անօդաչու թռչող սարք: Այս հարձակումների հետևանքով զոհվել է զինված ուժերի 2 զինծառայող, ինչպես նաև զինված ուժերի կողմից հավաքագրված Մարոկկոյի 1 քաղաքացիական անձ: Բացի այդ, զոհվել են Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի, Պաղեստինի և Հնդկաստանի 8 քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, 178 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ (թեթևից մինչև միջին և ծանր):

  • Կիսվել: