կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Ալբանիայում ցուցարարները մի քանի շաբաթ է՝ բողոքում են Ադրիատիկ ծովի ափին հանգստավայրի կառուցման դեմ

Ալբանիայում ցուցարարները մի քանի շաբաթ է՝ բողոքում են Ադրիատիկ ծովի ափին հանգստավայրի կառուցման դեմ

Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված ընկերության կողմից Ադրիատիկ ծովի ափին շքեղ հանգստավայրի կառուցման դեմ:

Արդեն երեք շաբաթ շարունակվող ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ցույցերը շարունակվում են ինչպես մայրաքաղաք Տիրանայում, այնպես էլ երկրի հարավային ափերին, որտեղ նախատեսվում է հանգստավայրի կառուցումը:

Ցուցարարները կոչ են անում չեղարկել մի քանի միլիարդ եվրո արժեցող ծրագիրը, քանի որ հանգստավայրը գտնվում է ջրային հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, որը ֆլամինգոների, փոկերի և ծովային կրիաների բնադրման վայր է:

  • Կիսվել: