շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ակնկալում ենք, որ ՌԴ-ն հետաքննություն կանցկացնի Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների գործով. Ադրբեջանի ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն հետաքննություն կանցկացնի Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների գործով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների վերաբերյալ:

«Խոր մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով մեր հայրենակիցների զոհվելու և նրանցից ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև 9 մարդու ձերբակալման կապակցությամբ:

Ակնկալում ենք, որ Ռուսաստանն անհապաղ հետաքննություն կանցկացնի այս հարցի շուրջ և կարճ ժամանակում պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր իրականացրել են այս անընդունելի բռնությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: