շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ահաբեկչություն Պակիստանում. կան զոհեր

Ահաբեկչություն Պակիստանում. կան զոհեր

Պակիստանի Բելուջիստան նահանգի Փիշին շրջանում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով 2 երեխա և 1 կին է մահացել, ևս 13 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել շրջանի խոշոր շուկայի մոտակայքում։ Ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրվել էր կայանված մոտոցիկլետում, գործարկվել է շրջանի ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալի գրասենյակի մոտ:

Ինչպես հայտնի է՝ Իրանի հետ սահմանին գտնվող Բալուջիստանում ահաբեկչական ակտիվությունն ուժեղացավ 2022 թվականից, երբ պակիստանյան «Թալիբան» շարժումը խզեց Պակիստանի իշխանությունների հետ ձեռք բերված «փխրուն խաղաղության» պայմանավորվածությունը։

Այս շրջանում ահաբեկչական հարձակումները, որպես կանոն, ուղղված են ոստիկանների և տեղի վարչակազմի աշխատակիցների դեմ։

  • Կիսվել: