հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ահաբեկչական կազմակերպության քարոզ անելու մեղադրանքով Թուրքիայում երաժիշտների խումբ է ձերբակալվել

Ահաբեկչական կազմակերպության քարոզ անելու մեղադրանքով Թուրքիայում երաժիշտների խումբ է ձերբակալվել

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքքարի քաղաքի Սյումբուլ թաղամասում տեղի ունեցած հարսանիքին մասնակցած երաժիշտներն ու փեսացուն «կազմակերպությունների քարոզ» անելու կանխավարկածով ձերբակալվել են:

«Կազմակերպությունների քարոզ» - նկատի է առնվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների օգտին քարոզ իրականցնելու գործընթացը:

Նշվում է, որ փեսացուն, ինչպես նաև ցուցմունք տալու համար Հաքարիի նահանգային ոստիկանության վարչություն տեղափոխված նկարահանող խումբն ազատ է արձակվել, սակայն «Koma Özgün» անունով երաժիշտների խումբը տեղափոխվել է դատարանի շենք, իսկ նրանցից 2-ը կալանավորվել է:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: