ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն այս շաբաթ կայցելի Թեհրան, գրում է parstoday.com-ը:
Քազեմ Ղարիբաբադին շաբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրանի կատարելիք այցը տեղի է ունենում Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության շրջանակում»:
Ղարիբաբադին ընդգծելով,որ Իրանը համարվում է ՄԱԳԱՏԷ-ի հիմնական գործընկերներից, հույս է հայտնել է,որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի Թեհրան կատարելիք այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը: