երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով․Bloomberg

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով․Bloomberg

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ, որոնք  բորբոքվում է ֆրանսիական տարածքներում Խաղաղ օվկիանոսում, Կարիբյան ծովում և Լատինական Ամերիկայում՝ Փարիզի կողմից Երևանին մատակարարվող զենքի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը։ 

Ըստ հոդվածագրի՝ Բաքվի և Փարիզի միջև առճակատումն, ըստ երևույթին, ավելի կվատթարանա, քանի որ Ֆրանսիան, որտեղ կա մեծաթիվ հայկական սփյուռք, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունն՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքից։ Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի մատակարարման վրա, այդ թվում՝ օտար ուժերի կողմից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը: Դա օգնել է նրան 2020 թվականից ի վեր երկու պատերազմ վարել Արցախի դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ֆրանսիացի փորձագետ Ֆուկ Վին Նգուենը, Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում դադարացնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ պայմանավորված երկրում քաղբանտարկյալների առկայությամբ և մարդու իրավունքների խախտումներով։ «Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն։ Չի կարելի փակել աչքերն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ», – նշել է փորձագետը՝ մատնանշելով  Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և մարդու իրավունքների խախտումները։

Ֆրանսիայի տեսակետին ծանոթ պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են ազդում Ֆրանսիայի վրա։ «Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը», – հայտարարել է պաշտոնյան, ով հարցի զգայունության պատճառով՝ խոսել է անանունության պայմանով։

«Ադրբեջանը վրդովված է, որ Հայաստանը զենք է ստացել Ֆրանսիայից և կտրուկ արձագանքել է դրան»,- ասում է Բեռլինի Կարնեգի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Բաքվի և Փարիզի միջև վեճը հասել է իր գագաթնակետին Նոր Կալեդոնիայում:

  • Կիսվել: