երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Ֆրանսիայի «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում

Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Ֆրանսիայի «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործեի նախարար Ժան Նոել Բարոյի՝ France Inter-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե «Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը Հայաստանի վերաբերյալ»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն այս առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Այս խոսքերը վկայում են Ադրբեջանի նկատմամբ այս երկրի հերթական անհիմն և կողմնակալ վերաբերմունքի, միջազգային իրավունքի նկատմամբ մակերեսային մոտեցման մասին»:

Նա հավելել է, որ «Ադրբեջանն իր բոլոր քայլերում ապավինում է միջազգային իրավունքին և արդարությանը»։

Հաջիզադեն պահաջել է դադարեցնել Ֆրանսիայի «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում: Նա ընդգծել է՝ Փարիզի արտաքին քաղաքականությունը աշխարհի շատ մասերի նկատմամբ ձախողվել է։

 

  • Կիսվել: