Ադրբեջանը, ի նշան բողոքի, չի մասնակցի Մոսկվայում կայանալիք՝ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ինչպես հաղորդվում է՝ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ առանց դատավարության կամ հետաքննության իրականացված ցուցադրական, նպատակային սպանություններն ու բռնության ակտերն են՝ ազգային հողի վրա, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը։