ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ադրբեջանում զինծառայող է զոհվել

Ադրբեջանում զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սավալան Հուսեյնովը մահացել է՝ ընկնելով ձնահյուսի տակ։ Նրա դին դուրս է բերվել և հանձնվել ընտանիքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմանում։ Զինծառայողը, որն առանց թույլտվության լքել է ծառայության վայրը, ընկել է ձնահյուսի մեջ և մահացել։ 

  • Կիսվել: