շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները

Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները

Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։

«Բոլոր երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավիացիոն տեխնիկայի աջակցությամբ հաջողությամբ ավարտել են բոլոր առաջադրանքները։ Զինվորական անձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունների ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ եռակողմ զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 4-ին։

  • Կիսվել: